Առաջնագծի տարբեր ուղղություններով թշնամու առաջապահ ստորաբաժանումները կրկին անցել են նախահարձակ գործողությունների
Առաջնագծի տարբեր ուղղություններով թշնամու առաջապահ ստորաբաժանումները կրկին անցել են նախահարձակ գործողությունների
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Առաջնագծի տարբեր ուղղություններով թշնամու առաջապահ ստորաբաժանումները կրկին անցել են նախահարձակ գործողությունների: Պաշտպանության բանակը դրանք կասեցնելու համար համարժեք քայլեր է իրականացնում»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՀ նախագահի մամուլի խոսնակը հայտնել էր, որ թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացրելով Հադրութի ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք
«Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են: Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացրելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք:
Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում»: