Մամուլ

Առաջին անգամ Երևանից կկայանան ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք

Չինական «China Southern Airlines» ավիաընկերությունը սեպտեմբերի 3-ից առաջին անգամ գործարկելու է ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք: Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի տեղեկատվական բաժնից։

Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:

Կիսվել