Առաջիկա օրերին ջերմաստիճանը էապես չի փոխվի
Առաջիկա օրերին ջերմաստիճանը էապես չի փոխվի
Առաջիկա օրերին ջերմաստիճանը էապես չի փոխվի, հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի
Օգոստոսի 12-17-ը, ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։
Օգոստոսի 12-17-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 12-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում այսօր կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-3մ/վ, օգոստոսի 12-15-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։