Մամուլ

Առաջիկա ժամերին Հայաստան կտեղափոխվեն մի քանի ռազմագերիներ

Առաջիկա ժամերին Հայաստան կտեղափոխվեն մի քանի ռազմագերիներ

Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին Հայաստան կտեղափոխվեն մի քանի ռազմագերիներ։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։

Այլ մանրամասներ Գևորգ Ալթունյանը չհաղորդեց։

կարմիր խաչ

Նշենք, որ Ռուսաստանում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նշենք, նաև, որ հայ գերիների թիվը գերազանցում է 60-ը, իսկ որոշ տվյալներով, որոնք դեռ ստուգվում են, գերիների թիվը գերազանցում է 100-ը։

Կիսվել