Առաջիկա ամիսներին կսկսենք Զանգեզուրի միջանցքի բացման աշխատանքները
Առաջիկա ամիսներին կսկսենք Զանգեզուրի միջանցքի բացման աշխատանքները
Առաջիկա ամիսներին կսկսենք «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները. այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:
Այս մասին գրում են թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները:
«Մենք կարծում ենք, որ միջանցքի բացումը, որը կապահովի ուղիղ ցամաքային և երկաթուղային կապեր Թուրքիայի և Ադրբեջանի միջև, կարևոր քայլ կլինի ողջ թուրքական աշխարհի համար:
Սերտորեն համագործակցում ենք Ադրբեջանի հետ՝ միջանցքը հնարավորինս շուտ իրականացնելու համար»,- ասել է Աբդուլքադիր Ուրալօղլուն։