Առաջարկում եմ ցրենք խորհրդարանը, լինի միայն վարչապետը. Էդմոն Մարուքյան
Առաջարկում եմ ցրենք խորհրդարանը, լինի միայն վարչապետը. Ազգային ժողովի ամբոնից այսպիսի ելույթով հանդես եկավ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Ես առաջակում եմ ԴԱՀԿ-ն հանել Արդարադատության նախարարության կազմից և մտցնել վարչապետի աշխատակազմ, մեկ է, ԴԱՀԿ պետին նշանակում է վարչապետը, ես առաջարկում եմ Քրեակատարողական ծառայությունը հանել Արդարադատության նախարարությանից և մտցնել վարչապետի աշխատակազմ, մեկ է, արդարադատության նախարարը չի նշանակում ծառայության պետին։
Առաջարկում եմ սահմանադրական փոփոխություն անել և Գլխավոր դատախազությունը լուծարել և մտցնել պետական շահերի պաշտպանության վարչություն վարչապետի աշխատակազմի մեջ, առաջարկում եմ լուծարել բոլոր նախարարությունները, բաժիններ ստեղծել վարչապետի աշխատակազմում, նախարարները լինեն վարչության պետեր ու խորհրդարան չգան, լինի խորհրդարան ու վարչապետ, կամ էլ ցրենք խորհրդարանը, ու լինի վարչապետ, դատարաններն էլ կարող ենք լուծարել, վարչապետի աշխատակազմում ստեղծենք արդարադատության բաժին»։
Առավել մանրամասն՝ Bavnews.am-ի տեսանյութում