Առաջարկում եմ ուղղակի նայել հայելու մեջ և տեսնել, որ բոլոր չարիքների, ախտահարումների մեջ մեղավոր է միայն մեկ մարդ, և այդ մարդը դու ես
Առաջարկում եմ ուղղակի նայել հայելու մեջ և տեսնել, որ բոլոր չարիքների, ախտահարումների մեջ մեղավոր է միայն մեկ մարդ, և այդ մարդը դու ես
Արդարդատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պար՜ոն երեսպաշտ մի ամբողջ երկու տարի ուշացել ես!
Փաշինյանն այսօր իր տարերքի մեջ էր։ Դասական էր ամեն ինչ՝ դեմքի «ահարկու» արտահայտությունը, հիստերիան, բղավելը ու իհարկե ցինիզմն ու ստախոսությունը։
Մի տարօրինակ տրամաբանությամբ ինքը ամենաանհավասարակշիռը արձագանքում է այն արատներին, որոնց մեղավորը ինքն է։ Եթե դժվար չէ, բառապաշարից արագ վերացրեք հավասարակշռություն բառը, Դա կապ չունի ձեզ հետ։ Հիշե՜ք դուք, հենց դուք եք Հայաստանում հայհոյաբանության (քֆուրոլոգիայի) հիմնադիր հայրը։ Քստմնելի գերագույն սադրանքի հեղինակը: Ստախոսության ու ցինիզմի ակադեմիկոսը։ Տգետների հովանավորը։
«Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության կին պատգամավորներին սոցցացներում սպառնում են բռնաբարել: Նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ տեղեկություններն են տարածում ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավորների վերաբերյալ»:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ Ազգային ժողով
08.05.2020.
Այս խոսքերի հեղինակը ոչ այլ ոք է, քան մեծ «հեղափոխական», մեր ժամանակների անտաղանդ կոմբինատոր և այդպես էլ չստացված վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պար՜ոն երեսպաշտ մի ամբողջ երկու տարի ուշացել ես!
Ես ու էլի քո կին գործընկերներ քեզ հորդորում էինք, նեղվում՝ առաջարկում, որ ամբիոնից դադարեցնես այն ինչ կատարվում էր՝ հեռախոսահամարների հրապարակում, անբարո կոլաժներ, վիրավորանքներ։ Բայց դու վայելում էիր, դու լուռ էիր, ու հիմա հանկարծ՝ հիշել ես՞։
Պատկերացնու՞մ եք կին պատգամավորներին ամենացածր հայհոյանքներ հասցնող, սև ժապավեններ ու բեմականացված հուղարկավորություններ կազմակերպող «հեղափոխության» ղեկավարը «հեղափոխությունից» ուղիղ երկու տարի անց հանկարծ հայտնաբերում է, որ բումերանգի օրենքը աշխատում է անխափան:
Այն «հեղափոխության» ղեկավարը, որի մանկլավիկները տներ շրջափակելու համար ընտրում էին բառի ուղիղ ու անուղղակի իմաստով անպաշտպաններին։ ( Դուք անգամ որպես տղամարդ Ձեր կին գործընկերներին պաշտպանելու ունակ չեղաք կամ չցանկացաք)։
Նրանք իմ կամ Շուշանի տուն էին եկել, որովհետեւ մենք բազմահարկ սովորական շենքում էինք ապրում ու սույն լկտի, անսուրբ ու անհայրենիք տականքները խնդիր չունեին բարձրանալ իմ հարկ ու բնակարանի դռան կողքը փակցնել պաստառ «Դու դավաճան ես» մակագրությամբ։
Ի դեպ, մեկը չկար այդ ստահակներին ասեր՝ ի՞նչի դուք մարդ եք կամ արժեք, որ ձեզ դավաճանեն է՞լ։
Բա հո օլիգարխ պատգամավորների բազմապաշտպան տներ չէին գնա, որ հեռվից արդեն դրանց իրենց տեղը ցույց տային։ (այն օլիգարխների, որոնք հիմա դառել են իրենց վարչապետի սիրելի խոշոր սեփականատերերը)։
Նիկո՜լ,
Երբ երկու տարի առաջ` հոկտեմբերի երկուսին, «հեղափոխական» ամբոխը քո գլխավորությամբ ամենաստոր բառապաշարով և հայհոյանքներով գրավում էր ԱԺ-ն, ես ԱԺ նախագահ պարոն Արա Բաբլոյանի սենյակում զգուշացնում էի, որ ձեր իսկ սերմանած չարիքը ձեր դեմ է ուղղվելու: Այն ժամանակ չհասկացար, փորձը ցույց տվեց, որ հիմա էլ չես հասկացել, որ դու ես սա արել ու ասեմ ավելին։ Դու այլեւս դա շտկել չես կարող։ Չես կարող!
Նիկո՜լ,
Երբ մյուս անգամ փորձես սրտնեղել, առաջարկում եմ ուղղակի նայել հայելու մեջ և տեսնել, որ բոլոր չարիքների, ախտահարումների մեջ մեղավոր է միայն մեկ մարդ, և այդ մարդը դու ես: Քեզ ո՜չ հարգում են, ո՜չ վախենում։ Ո՜չ թիմակիցներդ, ո՜չ հակառակորդներդ։
Այսօր խորհրդարանում կատարվածին, ես նայում էի մեծ ցավով երկրի համար, բայց գոհունակությամբ քո թիմի համար, որովհետև դու ու քո թիմը աստիճանաբար սկսում եք առերեսվել այն հրեշին, որի ծնողը և անընդհատ պարարտացնողը եղել եք դուք: Ի դեպ՝ շատ լավ է, որ մտքովդ չանցավ մեկին ասել մանդատ վայր դնեն։ Դու քեզ կկեղծեիր!
Հ.Գ. Քչերը գիտեն, որ ես չէի ցանկանում մասնակցել 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին, սակայն, որոշում կայացրեցի կարեւոր գիտակցումից ելնելով։
Երբ այն քաղաքական ուժը, որին անդամակցում էի այդ ժամանակ, չհայտնվեց խորհրդարանում, հաճախ ասում էի, որ իրապես ուրախ եմ դրա համար։ Անգամ մտերիմներիցս շատերը մտածում էին անկեղծ չեմ: Հիմա ես երիցս վերահաստատում եմ՝ չափազանց ուրախ եմ, որ նման խայտառակ խորհրդարանի կազմում չեմ:
Հ.Գ.1 Եթե անգամ, վնասեմ իմ այս գրառմամբ, չեմ կարող չասել, որ Արարատ Միրզոյանը այն ժամանակ թեկուզ դեմ առ դեմ ունակ եղավ ցավակցել հարազատիս մահվան համար ու ներողություն խնդրել»։