Առանց տոմսի ուղևորի դիակ են հայտնաբերել օդանավի շասսիի հատվածում
American Airlines ավիաընկերության աշխատակիցները առանց տոմսի ուղևորի դիակ են հայտնաբերել օդանավի շասսիի հատվածում, որը ժամանել էր ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոտ քաղաքի օդանավակայան։
Այս մասին հայտնում է CBS-ը, հղում տալով տեղի իրավապահ մարմիններին։
Համաձայն հաղորդման օդանավը Շարլոտի օդանավակայան էր ժամանել Եվրոպայից։ Թե կոնկրետ որ երկրից, չի մանրամասնվել։ American Airlines-ի ներկայացուցիչը պատմել է հեռուստատեսությանը, որ իրավապահները ներկայումս գտնվում են դեպքի վայրում եւ իրականացվում է քննություն։