«Առանց ընդդիմության իշխանությունը կայլասերվի». Արա Պապյան
Դիվանագետ Արա Պապայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Միշտ հիշեք՝ հենվել կարել է միայն այն բանի վրա՝ ինչը դիմադրում է: Հետևաբար, եթե չկա ընդդիմություն՝ շատ արագ չի լինի նաև իշխանություն: Իշխանությունը կայլասերվի ու կթաղվի անսխալականության մարմաջի ճահճի մեջ:
Այնպես որ քիչ խոսեք միասնության մասին: Միասնությունը լինում է միայն տոտալիտար երկրներում, գերեզմանոցներում, մեկ էլ բորդելներում: Այդ տեղերում են մարդիկ միավորված մեկ միասնական գաղափարի շուրջ»: