«Աջ ու ձախ բոլորը թեկնածու են, քաղաքական գործիչ կամ փրկիչ․ Քաղաքականությունը «սութ» ա, սիրով զբաղվեք սպորտով»․ Նազենի Հովհաննիսյան
Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ հաղորդավարուհին մարզասրահում: Նկարին կից Նազենին գրառումն է կատարել․
«Աջ ու ձախ բոլորը թեկնածու են, քաղաքական գործիչ կամ «փրկիչ», երբ նրանցից շատերը իրենց մարմնի տարրական հարցերը չեն կարողանում «լուծել»: Լավ, սպորտային կեցվածքը ունի շատ կարևոր հատկություններ.
1. Սպանում է մարդու միջի car u naxadznerin (քար ու նաքսաձներին)
2. Վատ էներգիան փոխարինում լավով (ոչ թե լայվով)
3. Բացասական մտքերը՝ դրականներով
4. Կրծքավանդակում տեղ է ազատում՝ սիրտը լայն պահելու համար
5. Թոքերը մռայլ նավսերի փոխարեն թթվածնով լցնում
6. Ավելացնում երջանկության հորմոնները
7. Միջավայրին ազատում ձեր «կլյաուզնիկ», կպչուն մտքերից
8 Եվ վերջապես, գեղեցիկ (կիրթ ու մարզված) մարմնում՝ գեղեցիկ ու կիրթ հոգի, որը կառուցողական է ու սիրառատ։
Հ.Գ. Քաղաքականությունը «սութ» ա, սիրով զբաղվեք սպորտով»: