Մամուլ

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը

«Հարգելի ընկերներ, հարազատներ և գործընկերներ,

Սիրով տեղեկացնում եմ ձեզ, որ ստանձնելու եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։

Շնորհակալությունս եմ հայտնում քաղաքապետ Հայկ Մարությանին՝ նման վստահության համար»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը նախօրեին հրաժարականի դիմում է ներկայացրել։

Թելման Թադևոսյանը եղել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը: Նա այդ պաշտոնին նշանակվել է 2018-ի հոկտեմբերին: Իսկ այս տարվա հունվարի 31-ին հրաժարականի դիմում էր գրել:

Կիսվել