Աջափնյակի կրակոցների դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ․ ով է նա
Երևանի Աջափնյակ թաղամասում փետրվարի 18-ին տեղի ունեցած արյունալի միջադեպի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Քրեական հետապնդումը հարուցվել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով։
Նշված անձին ձերբակալելու որոշում է կայացվել։
Հիշեցնենք` փետրվարի 18-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Երևանի Աբելյան փողոցում։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին ատրճանակից ու ինքնաձիգից արձակված կրակոցի հետքեր, դանակ և արյան հետքեր։
«Արմենիա» ԲԿ տեղափոխված 7 վիրավորներից մեկը հենց վիրահատության սեղանին է մահացել, մյուս 6-ին վիրահատել են, նրանց վիճակը ներկա դրությամբ կայուն է, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։



