Մամուլ

Աջափնյակի կրակոցները եղել է կնոջ պատճառով. նոր մանրամասներ

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ այսօր Երևանում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը տեղի է ունեցել կնոջ պատճառով։ Կրակոցների կիզակետում Աջափնյակում փողոցային կյանքով հայտնի Նարեկն է։

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նա փորձել է քայլեր անել միջադեպի մյուս կողմի տղաներից մեկին մտերիմ կնոջ նկատմամբ, ինչն էլ դարձել է լարվածության պատճառ։

Կենցաղային վեճը կարճ ժամանակում սրվել է և վերածվել հրաձգության, որի հետևանքով կա զոհ: Սկզբում միմյանց դանակահարել են, հետո գործի են դրել ավտոմատներ:

Տեղեկություններ էին շրջանառվում, թե դեպքը կարող է կապ ունենալ Ֆազի ընտանիքի հետ, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ դա չի համապատասխանում իրականությանը։

Ֆազի եղբայրը՝ Գրիգոր Գրիգորյանը, այս պահին Հայաստանում չէ, և որևէ առնչություն չունի տեղի ունեցածի հետ:

Լիա Սարգսյան