«Ապրիլյան պատերազմի հետաքննությունը շոու չէ, մի արեք, ձեզ չեն ներելու». Գեղամ Մանուկյան (Տեսանյութ)
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյան հանրահավաքի ժամանակ հայատարարեց, որ խոսում են Արցախի հարցի չլուծվածության մասին, բայց բեռը թողնում են ժողովրդի վրա:
«Ի՞նչ հեղափոխություն, երբ Արցախում հեղափոխությունը վաղուց՝ 1988թ.-ին է եղել՝ ազգային-ազատագրական հեղափոխություն։ Հիմա խոսում են լոկ իշխանափոխության մասին, հիմա էլ Արցախից պահանջում են ինդուլգենցիա՝ մեղքերի քավություն, ենթակայության խոստում։
Ապրիլյան պատերազմի հետաքննությունը շոու չէ, հրապարակների ելույթի բան չէ, Ռոբերտ Աբաջյանի պապիկի շոու մի’ արեք, մի′ արեք, ձեզ չեն ներելու»։