Մամուլ

Ապրիլի 23-ը տոն սահմանելը ցեղասպանության ճանաչման միջազգային քաղաքականության տապալման սկիզբն է. Գևորգ Գրիգորյան

Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երբեք և որևէ կուսակցության անդամ չեմ եղել: Երբեք որևէ քաղաքական գործչի չեմ երկրպագել: Երբեք երկիրը ղեկավարելու կամ ոլորտը կառավարելու գործընթացը չեմ անձնավորել:

Բայց այսօր տեսնում եմ, թե ինչպես է նոր իշխանության կողմից փորձ կատարվում «տոն հռչակել» Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը: Դնելով մի կողմ, որ սա էժան պոպուլիզմի հերթական դրսևորումն է և կոչված է հերթական անգամ բնակչության ուշադրությունը շեղել մեզ բոլորիս սպառնացող հիմնական խնդիրներից, ասեմ հետևյալը…

Եթե հարցը «քաղաքացու օր» սահմանելու մեջ է, ապա կարելի է մայիսի 8-ը կամ դեկտեմբերի 9-ը սահմանել, բայց ո՛չ… ապրիլի 23-ը… մեր ազգի ամենամեծ ցավը հիշելու և հարգանքի տուրք մատուցելու նախօրեն…

Պոպուլիզմի այս տեսակի դրսևորումը ուշադրությունը շեղում է ոչ միայն ձեզ վախեցնող և անխուսափելի խնդիրներից, այլ նաև մեր ազգի համար մեծ սուգ համարվող երևույթից, ինչը մեր ազգային միաբանության և համախմբվածության համար սպառնալիք է հանդիսանում:

Այս նախագծի ընդունումը և ապրիլի 23-ը տոն սահմանելը հանդիսանում է Մեծ Եղեռնի համաշխարհային ճանաչմանն ուղղված միջազգային քաղաքականության տապալման և չեզոքացման սկիզբ: Սա ուղղակի անընդունելի է:

Հայը իրեն թույլ չի տա տոն նշել սգո նախօրեին: Սա հերթական ապացույցն է, որ պայքարը ՀԱՆՈՒՆ քաղաքացու չի, այլ պայքարը ԸՆԴԴԵՄ նախորդ իշխանության անհատների է… մի արեք այդպես, ուղղակի մի արեք…

Ամոթը լավ բան է…»

Կիսվել