Մամուլ

Ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը կհայտարարվեն վարժական հավաքներ

Ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը կհայտարարվեն վարժական հավաքներ

2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: