Ազատ խոսք

Ապրիլի 1-ից կբարձրանան խնամքի կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը. Արսեն Թորոսյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30 տոկոսով։ Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Արսեն Թորոսյանը։

«Մեր ենթակայությամբ գործող խնամքի կենտրոնների (երեխաների, տարեցների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների), ինչպես նաև երեխաների ցերեկային կենտրոնների բոլոր աշխատակիցների աշխատավարձը ապրիլի 1-ից կբարձրանա 30 տոկոսով։

Դրան հասել ենք բյուջետային կարգապահության և էֆեկտիվ կառավարման շնորհիվ։ Այնպես որ մայիսին դուք կստանաք պլյուս 30 տոկոս աշխատավարձ», – նշել է նա։

Թորոսյանը հավելել է, որ ակնկալում է ավելի լավ աշխատանք։ Նա խոստացել է ամեն ինչ անել խնամքի կենտրոնների աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ։

Կիսվեք ձեր էջում