Ազատ խոսք

Ապրեն մերոնք, որովհետև, փորձ չունենալով հանդերձ, ամեն ինչ տեղը տեղին արել են․ Արամ Սարգսյան

Ապրեն մերոնք, որովհետև, փորձ չունենալով հանդերձ, ամեն ինչ տեղը տեղին արել են․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նայում եմ` ինչ է կատարվում Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում…

Կարդում եմ Մակրոնի ուղերձը, որ թողել է բանը բանից անցնի ու մի բան էլ մունաթով երեկ նոր հասարակական կեցության օրենքներն է խստացնում, հասկանում եմ, որ ապրեն մերոնք, որովհետև, փորձ չունենալով հանդերձ, ամեն ինչ տեղը տեղին արել են, հետն էլ՝ մեղավորության զգացումով և արդարանալով անընդհատ, ցանկացած ժամի տեղեկատվություն տվել։

Մերոնց գովելու խնդիր ընդհանրապես չունեմ, բայց շնորհակալություն հաստատ ասում եմ…»։

Կիսվել