Ազատ խոսք

«Ապուշների բանակ. սարսափելի մի բանակ». Հայկ Մարտիրոսյան

«Ապուշների բանակ. սարսափելի մի բանակ». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապուշների մի բանակ կարծում է, թե վիրուսից կամ համաճարակից լավ հասկանալու և լավ դատելու համար անհրաժեշտ է բժիշկ և համաճարակաբան լինել:

Ապուշների մի բանակ կարծում է, թե սարը հանք դարձնելուն ընդդիմանալու համար անպայման պետք է պրոֆեսիոնալ և երկարամյա բնապահպան լինել, իսկ արագիլներին փրկելու ջանքեր անելու իրավունք ստանալու համար` միայն ու միայն կենդանաբան, վատագույն դեպքում գոնե դարձյալ բնապահպան:

Ապուշների նույն բանակը կարծում է, թե ավիացիայի խնդիրներից հասկանալու համար անհրաժեշտ է անպայման օդաչու կամ գոնե այդ թեմայով դիպլոմային գրած երիտասարդ կին լինել:

Ապուշների նույն բանակը, սակայն, կարծում է, որ կա մեկ բացառություն միայն. և դա իրենց կուռք, բարձրագույն կրթական հաստատություն չավարտած լրագրող-երկրի ղեկավարն է, որն ամեն ինչից հասկանում է, ամեն մասնագիտության տիրապետում է և ուղղակի ժողովրդի իմաստուն հայրն է:

Ապուշների բանակ: Սարսափելի մի բանակ»:

Կիսվել