Ապեր, բա ասում էիր Բանակը լավ բան է, տեսա՞ր ինչ արին․ գոռում էր եղբայրը
Ապեր, բա ասում էիր Բանակը լավ բան է, տեսա՞ր ինչ արին․ գոռում էր եղբայրը
Բանակում վերջին շրջանի մահացությունների հետ կապված մի փոքրիկ բան եմ պատմելու, որը հազար քաղաքական վերլուծություններից ու մեկնաբանություններից ավելի զորեղ է։
Լսեք ու մտածեք, Արցախ- Հայաստանի, մեր Բանակի շուրջ։ Մեր միասնությունը ոչ մի օտար շունչ չի կարող պառակտել․
Բանակում մահացած զինվորներից մեկի տանը սուգ էր։ Մահացած զինվորի փոքրիկ եղբայրը գոռում էր՝ ապեր, բա ասում էիր Բանակը լավ բան է, տեսա՞ր ինչ արին, տեսա՞ր․․․ Ես Բանակ չեմ գնալու, մամ։
Մահացած զինվորի մայրը մոռացավ իր ողբը ու սաստեց՝ տենց բան չասես, որդիս, տենց բան չասես, խնդրում եմ․․․
Սա է հայ մոր կաթի հետ իր որդուն փոխանցված երկիրը։ Մոր նման քաղցր, մոր նման Սուրբ։
Աղբյուր՝ Hraparak.am