Ապարանում ЗИЛ-ի հետնամասի մեջ մխրճված Mercedes-ի վիրավորներից 26-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Ապարանում ЗИЛ-ի հետնամասի մեջ մխրճված Mercedes-ի վիրավորներից 26-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ, ապրիլի 7-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արամ Պետրոսյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափովել «Ապարան» բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր նույն օրը Երևան-Ապարան ավտաճանապարհին, Ապարանի քաղաքի սկզբնամասում տեղի ունեցած վթարից հետո, երբ Mercedes-ը մխրճվել էր ЗИЛ բեռնատարի հետնամասի մեջ։
Վթարի հետևանքով Mercedes-ի միջից Ա․ Պետրոսյանին և Երևանի բնակիչ 26-ամյա Էրիկ Մակարյանին Ապարանի հրշեջ-փրկարարները դուրս էին բերել ավտոմեքենայից և մոտեցրել «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 05։40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ապարան քաղաքի սկզբնամասում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արամ Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Լյովա Աղաջանյանի վարած ЗИЛ մակնիշի բեռնատարը։
Տեսանյութը ստորև