Մամուլ

Ապարանի սպանությունների գործով կասկածյալը որոշել է «փուռը չտալ» մյուսներին. «Իրավունք»

Ապարանի սպանությունների գործով կասկածյալը որոշել է «փուռը չտալ» մյուսներին

«Իրավունք» թերթը գրում է. «Ապարանի աղմկոտ սպանությունների գործով նախաքննությունը այս պահին ակտիվ փուլում է: Մեր հարցին, թե ինչ ընթացքի մեջ է քննությունը, հենց նման պատասխան տվեցին ՔԿ-ից, այլ մանրամասներ նախաքննության շահերից ելնելով՝ չհայտնելով:

Բազում վկաների ներկայությամբ իրականացված նման աղմկոտ դեպքը, որը, Սեդրակիչի ասած՝ «մեկ ուչաստկովիի մակարդակի» է, դեռ նախաքննո՞ւմ են: Ու տեսնես ե՞րբ կքննեն-վերջացնեն: Երբ կհասկանան, որ հանրային հետաքրքրությունը մարե՞լ է:

nigavan krakocner

Իսկ ահա ապարանյան աղբյուրներն էլ պնդում են, որ գործով միակ կասկածյալը որոշել է «տղայականով գնալ», ոչ մեկի անունը չի տալիս, ինչքան էլ քննությունը փորձում է փաստերով ապացուցել, որ հանցագործությունը միայն իր ձեռքերով չի արվել: Սակայն, վերջինս, ապարանցիների շրջանում շրջանառվող լուրերի համաձայն, որոշել է «փուռը» չտալ իր ախպեր-ընկերներին:

Ինչէ, այդ միակ կասկածյալի «հարցը ամեն ձեւ լուծվա՞ծ է». երեւի: Չնայած՝ մեր նույն աղբյուրները պնդում են, որ քննությունը գնում է հնարավորին սօբյեկտիվ` «համենայնդեպս մինչ այս պահը»,-ասաց մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել