Ապամոնտաժվում է Խորենացու փողոցի մայթին կառուցված տաղավարն (լուսանկարներ)
Խորենացու փողոցի 9 հասցեում մայթին կառուցված տաղավարն ապամոնտաժվում է:
Համայնքային սեփականության հողամասի վրա, իրավական կարգավիճակ չունեցող, ինքնակամ կառուցված տաղավարը փաստացի օգտագործվում էր «Լիլիա» արտադրական կորպորատիվի կողմից:
Քանդումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և տեղի համատիրության ուժերով: Մայթային հատվածը կվերականգնվի և կհանձնվի քաղաքացիների տնօրինմանը: