ՄամուլՏեսանյութ

«Ապագա չեմ տեսնում, անհապաղ պետք է փոխվի այս կառավարությունը». ՔՊ-ականի հորաքույր

Բագրատ Սրբազանի հետ հանդիպման էր եկել նաև ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հորաքույրը` Ռուզաննա Ղահրամանյանը։ Վերջինս «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ 2020թ․-ից հետո Ղահրամանյանի հետ այլեւս չի շփվում։ 

Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում այս իշխանության օրոք Հայաստանի ապագան, պատասխանեց․ «Ապագա չեմ տեսնում, անհապաղ պետք է փոխվի այս կառավարությունը»։ Նրա խոսքով՝ Կապան այցելած Փաշինյանի ընդունելությունը, որին մասնակցում էին իբր նրան աջակցող սյունեցիները՝ դասավորած, սարքած բան էր։ 

«Մի քանիսին առել են, ասել՝ սա ասա, այն ասա։ Առնվազն պիտի տհաս ու թերզարգացած լինես, որ նման ձեւով ընդունես քեզ կործանողին։ Մի քանի հոգու հաստատ գումար են տվել, որ գան ու Փաշինյանի զզվելի կերպարը գովեն։

Մեր երկրից պիտի քշվեն դրանք, այդ ՔՊ-ական ոհմակը պիտի վերանա։ Սրանք մարդկային արժեքներից զուրկ են, նրանք ուզում են միայն ուտեն, խմեն, քեֆ անեն»,-նշեց նա։

Կիսվել էջում