Մամուլ

Աշտարակում անհետ կորած 37-ամյա տղամարդու մարմինը ոստիկանները հայտնաբերել են իր ավտոտնակում գտնվող ավտոմեքենայում

Երեկ՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Արագածոտնի մարզի բնակիչ 68-ամյա Ն․ Գ․-ն և հայտնել, որ 37-ամյա որդին ապրիլի 9-ին ժամը 20։00-ի սահմաններում իր ավտոմեքենայով տանից դուրս է եկել և մինչև այժմ նրա գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն թե՛ ինքը, թե՛ հարազատները չունեն։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանի, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ ոստիկանության քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները մի քանի ժամ շարունակ որոնվող տղայի հարազատների հետ փնտրողական աշխատանքներ են կատարել ու ժամը 19։00-ին Աշտարակ քաղաքում գտնվող՝ նրան պատկանող ավտոտնակի մեջ հայտնաբերել են «Hyundai» մակնիշի ավտոմեքենան ու վարորդի նստատեղին՝ նստած վիճակում հայտնաբերել են նրա դին։

txamardu di

Ահազանգով ժամանել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Կարեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Սիմոնյանի և ավագ քննիչ Երոյանի գլխավորությամբ։

Տեղում աշխատել է նաև ավագ փորձաքրեագետը։Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար մահվան հանգամանքները։

Կիսվել