Շոու-բիզնես

Աշոտ Ղազարյանի թոռնուհու՝ Անահիտ Ադամյանի 16-ամյակի խնջույքը, դրես-կոդն ու անակնկալը․ ֆոտո

Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ «Մանկական նոր ալիք 2017»-ում Հայաստանին հաղթանակ բերած Անահիտ Ադամյանը, օրերս տոնել է 16-ամյակը: Անահիտն իր տարեդարձի առթիվ կազմակերպված խնջույքի լուսանկարներն ու մանրամասները վստահել է Tert.am Life-ին:

16-ամյա աղջիկը մեր նախորդ զրույցում ասել էր, որ շատ ընկերներ ունի թե՛ Հայաստանում, թե՛ Սոչիում: Անահիտն իր խնջույքը Երևանում է կազմակերպել, քանի որ ամառային արձակուրդներն այստեղ է անցկացնում:

«Քննություններս հունիսին ավարտեցի և եկանք Հայաստան: Ես Սոչիում շատ ընկերներ ունեմ, սակայն շատ էի ուզում գալ Հայաստան: Հուլիսին եկանք, ու քանի որ մտադիր էինք երկար մնալ, մեխանիկորեն ստացվեց, որ ծնունդս այստեղ նշեցի: Այստեղ ևս շատ լավ ընկերներ ունեմ ու շատ լավ օր ունեցանք»,-  ասաց նա ու հավելեց, որ օրվա գույները՝ կարմիրի և սպիտակի համադրությունը, ինքն է որոշել: Հենց այդ տրամաբանությամբ էր  պատվիրել նաև տորթը:

Անահիտ Ադամյան

Անահիտն ընկերների համար դրես-կոդ էր սահմանել՝ բոլորը սպիտակ հագուստով լինեն, ինքը՝ կարմիր: «Հանպատրաստից որոշեցի նման բան անել, մամային ասացի, իրեն էլ դուր եկավ միտքը,- ասաց պատանի երգչուհին, ով հետո զգեստափոխվել է: -Կարմիր կոմբինեզոնը գնելիս շատ էի հավանել, սակայն ծննդյանս օրը հագա, դուրս չեկավ: Բացի այդ, անհարմար էր, ուզում էի փոխվել, մամաս առաջարկեց  այդպես գնալ սրահ, հետո զգեստափոխվել: Հետո հագա Աշոտ պապիկիս ու Մելանյա տատիկիս նվիրած սև զգեստը: Կարծում եմ՝ ավելի լավ ստացվեց, քանի որ սև զգեստն ավելի շատ սազեց ինձ»:

Խոսելով մյուս նվերների մասին՝ նա ասաց, որ շատ լավ նվերներ է ստացել: Աշոտ Ղազարյանն ու տկն Մելանյան իրենց թոռնուհուն նաև կախազարդ են նվիրել, որից նա շատ է ուրախացել: «Ես շատ եմ սիրում նման կախազարդեր, իրենց նվիրած կուլոնը շատ սիրուն է, շատ էի ուրախացել,- ընդգծեց Անահիտն ու հավելեց, որ նման տպավորիչ նվեր ստացել է նաև մայրիկից,- մամաս իր սիրելի կուլոնը նվիրեց ինձ: Շատ էի ուրախացել այդ նվերի համար, որովհետև և՛ կուլոնն եմ շատ սիրում, և՛ խորհրդանշական էր»:

Անահիտ Ադամյան

Անահիտին շատ  է ուրախացրել նաև մտերիմ ընկերներից մեկի անակնկալ-նվերը․ «Լավ ընկեր ունեմ, որը Ֆրանսիայում է ապրում և չէր կարող գալ ծննդիս: Պարում էինք, մամաս ձեռքին 3 փուչիկ եկավ, ասաց, որ նա է ուղարկել և խնդրեց դուրս գալ սրահից: Դուրս եկա, տեսա, որ նաև իմ դիմանկարն է ուղարկել, որն ինքս պիտի ներկեմ: Հետաքրքիր նորարություն է: Շատ անսպասելի ու հաճելի էր»:

Աշոտ Ղազարյանը ներկա չէր թոռնուհու տարեդարձին: Անահիտն ասաց, որ իրենք ընկերական խնջույք էին կազմակերպել, բացի այդ, պապիկը շատ զբաղված էր, հաջորդ օրն էլ մեկնելու էր Ջերմուկ՝ հանգստի: Ընտանիքի հետ Անահիտը տարեդարձը տոնել է կեսգիշերին․ «Հենց 12-ը եղավ, տատիկներս, պապիս, հորքուրներս, քեռիս, իր կինը, բոլորով եկան մեր տուն ու մեծ ընտանիքով տոնեցինք ծնունդս»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել