«Աշոտյանին առաջարկում եմ «Աշոտյան» լինի». Անդրանիկ Քոչարյան (Տեսանյութ)
«Աշոտյանին առաջարկում եմ «Աշոտյան» լինի». Անդրանիկ Քոչարյան (Տեսանյութ)
Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն դիտարկմանը, թե հանձնաժողովն այսօրվա զեկույցը գաղտնի է արել, «որովհետև պարզվեցին, որ միֆերը՝ բահերով կռվող զինվորների, դիզվառելիքի պակասի մասին կեղծ էին և հանձնաժողովն ունի մեկ նպատակ՝ կասկածի տակ դնել Ապրիլյան պատերազմի հաղթանակը»:
Ի պատասխան եթերի ընթացքում Անդրանիկ Քոչարյանն ասել է. «Դե հիմա, ես՝ որպես հանձնաժողովի նախագահ առաջարկում եմ Աշոտյանին «Աշոտյան» լինի: Ինքը չի հասկանում՝ ինչ ա խոսում, չի էլ կարող հասկանալ…: Աշոտյանը թող աշխատի զբաղվել կուսակցական գործունեությամբ և ցուցակում իր տեղը ֆիքսի, եթե չի ցանկանում «Աշոտյան» լինի»:
Եթերի ավարտին հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը խնդրել է իր հյուրին «կոռեկտ արտահայտվել», ինչին ի պատասխան Քոչարյանն ասել է. «Կոռեկտ եմ, ի՞նչ ա, Աշոտյանը վատ բա՞ռ ա: Կոռեկտ եմ ասում»:
Տեսանյութը ստորև