Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը հասել է 16 097-ի
Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը հասել է 16 097-ի
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը հասել է 16 097-ի:
Վարակման հաստատված դեպքերի թիվը կազմում է 366 919, առողջացածների՝ 100 879:
Ռեսուրսի տվյալներով՝ Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացությունն անցել է Չինաստանում մահացությունից. Չինաստանում համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է վարակման 81496 և մահվան 3274 դեպք, Իտալիայում՝ 63928 հաստատված դեպք և 6077 մահ:
Վերջին տեղեկություններով՝ Հայաստանում կորոնավիրուսը հաստատվել է 194 պացիենտի մոտ, որը երեկվա դեպքով ավելացել է ընդամենը 4-ով։