Աշխարհում առաջին մարդն է մահացել նոր վիրուսից
Աշխարհում առաջին մարդն է մահացել նոր վիրուսից
ԱՄՆ Քենայ թերակղզում առաջին մարդն է մահացել նոր Alaskapox վիրուսից (Alaska poxvirus, AKPV), գրում է Alaska Public Media-ն:
Կայքի փոխանցմամբ նա ապրել է անտառային տարածքում և շփվել թափառական կատվի հետ, որը պարբերաբար ճանկռոտել է նրան:
Վիրուսի ախտանիշները նման են ջրծաղիկ հիվանդության ախտանիշներին:
Համաճարակաբան Ջուլիա Ջոջերսի խոսքով՝ վիրուսով առաջին հերթին վարակվում են կենդանիները: Նա ակնկալում է, որ AKPV-ի վարակման դեպքերը հազվադեպ կլինեն, և դրանից թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց մահը քիչ հավանական է:
Միևնույն ժամանակ, Ռոջերսն ընդգծել է, որ մարդուց մարդուն վիրուսի փոխանցման ապացույցներ չկան: