Աշխարհ

Աշխարհում առաջին անգամ կինը երեխա է լույս աշխարհ բերել մահացած դոնորի արգանդի փոխպատվաստումից հետո

Սա աշխարհում առաջին երեխան է, որը ծնվել է մահացած դոնորի արգանդի օգնությամբ։ Առաջին երեխան, որին մահացած կնոջ արգանդում են հասունացրել, լույս աշխարհ է եկել Բրազիլիայում։ Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները:

Երեխայի մորը մահացած դոնորի արգանդ էին փոխպատվաստել։ 32-ամյա կինը ծնվել էր արատով, նա արգանդ չուներ` հազվադեպ հիվանդության պատճառով։ Սան Պաուլուի համալսարանի փոխպատվաստումներ իրականացնող թիմի գլխավոր բժիշկ Դանի Էյզենբերգը պատմել է, որ կինը սկզբում մտավախություն ուներ վիրահատության հետ կապված։

Սակայն, նա ամեն դեպքում որոշել էր դիմել այդ քայլին և գնալ վիրահատության։ Նրան դոնոր էր դարձել երեք երեխաների մայր, 45-ամյա կինը, որը մահացել էր կաթվածից։ Բժիշկները պնդում են, որ սա առաջին նման դեպքն է, նախորդ տասը փորձերն անհաջող էին եղել:

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել