Աշխարհ

«Աշխարհի ամենամազոտ աղջիկն» առաջին անգամ սափրվել և ամուսնացել է

«Աշխարհի ամենամազոտ աղջիկն» առաջին անգամ սափրվել և ամուսնացել է: Թաիլանդի 17-ամյա բնակչուհի Սուպատրա Սասուփհանը, ով 2010 թ. պաշտոնապես ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես «աշխարհի ամենամազոտ դեռահաս աղջիկը», կյանքում առաջին անգամ սափրվել է:

Եվ հպարտորեն հանրությանը ցուցադրել է իր նոր իմիջը՝ լուսանկարները հրապարակելով սոցցանցերում, հայտնում է fakty.ua-ն:

Բացի դրանից՝ երջանիկ աղջիկը հայտնել է, որ ամուսնացել է: «Դու ոչ միայն իմ առաջին սիրեկանն ես, դու իմ ամբողջ կյանքի սերն ես»,- գրում է նա իր ամուսնու մասին:

Աշխարհի ամենամազոտ աղջիկն

Սուպատրան, ում մանկուց Ամբրասի համախտանիշ է ախտորոշվել, որն առաջացնում է առատ մազածածկույթ, ավելի վաղ ասել էր, որ Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվելն իրեն շատ ընկերներ է տվել դպրոցում, իրեն դադարել են ծաղրել:

Աշխարհի ամենամազոտ աղջիկն

Սասուփհանը հույս ունի, որ ապագայում միջոց կստեղծեն, որի միջոցով ինքը կկարողանա ազատվել ամեն օր սափրվելու անհրաժեշտությունից: Ուզում է բժշկություն սովորել մարդկանց բուժելու համար:

Աշխարհում մինչև հիմա հայտնի է Ամբրասի համախտանիշով տառապող 50 մարդ:

Աշխարհի ամենամազոտ աղջիկն
Աշխարհի ամենամազոտ աղջիկն
Կիսվել