Աշխարհ

Աշխարհի ամենահարուստ մարդը նոր բնակարան կգնի

Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը հունիսի 4-ին կփակի Նյու Յորքի կենտրոնի Հինգերորդ պողոտայում գտնվող պենթհաուսի և հարակից երկու բնակարանների գնման գործարքը, հաղորդում է Mansion Global-ը, վկայակոչելով գործարքին մոտ աղբյուրները:

Ձեռք բերված անշարժ գույքի ընդհանուր արժեքը փորձագետները մոտ 80 մլն դոլար են գնահատում: Միայն պենթհաուսը զբաղեցնում է շենքի երեք հարկերը:

Բոլոր երեք բնակարանների ընդհանուր տարածքը կազմում է ավելի քան 1.5 հազար քառակուսի մետր, ընդհանուր առմամբ դրանք ներառում են 12 ննջասենյակ:

Անշարժ գույքի գործակալների խոսքերով, Բեզոսի կողմից կնքած գործարքը 2019 թ.-ի Նյու Յորքի անշարժ գույքի շուկայում ամենաթանկը չի լինի. նախորդ ձմռանը ներդրող Քենեթ Գրիֆին պենթհաուս է գնել 240 մլն դոլարով:

Mansion Global-ի տվյալներով, Բեզոսը մի քանի ամիս է տրամադրել Նյու Յորքում հարմար բնակարան գտնելու համար և, ի վերջո, ընտրել է 1912 թ.-ին կառուցված և 2015 թ.-ին բնակելի համալիրի վերակառուցված նախկին գործարանի շենքը: Այստեղ մոտ հիսուն բնակարան կա:

Forbes-ի վարկածով, Ջեֆ Բեզոսը գլխավորում է մոլորակի ամենահարուստ գործարարների վարկանիշը: Ապրիլին Բեզոսը բաժանվել է կնոջից՝ վճարելով 36.6 միլիարդ դոլարի փոխհատուցում, ինչը, սակայն, չի խանգարել նրան մնալ Forbes-ի ցուցակի առաջատարի դիրքում:

Աղբյուր՝ 1in.am

Կիսվել