ՄամուլՏեսանյութ

«Աշխարհը գնում է հարաբերական մի կրոնի, այնտեղ չկա հստակ Աստծո գաղափարը»․ Տեր Շահե

«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանի հետ զրուցել է Սուրբ Երրորդության մասին։

-Ո՞վ է Սուրբ Երրորդությունը։

-Ամբողջ Հին կտակարանը նայելով՝ Սուրբ Երրորդությունը հավիտենական կատեգորիա է, որովհետև հենց սկզբից Աստված ստեղծեց երկինքը, երկիրը և ասում է՝ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա։ Այդ «ի սկզբանե» բառի մեջ հաճախ հայրերը տեսնում են հենց Բան Աստծուն, այսինքն Քրիստոս՝ Արարիչը Հոր և Սուրբ Հոգու հետ։ Սուրբ Հոգու վերաբերյալ Աստված ասում է՝ ես կգնամ, կգա մխիթարիչ Սուրբ Հոգին և նա ձեզ կհիշեցնի։

Եվ այդպես էլ եղավ, երբ հոգեգալստյան ժամանակ կրակե լեզուներով իջավ առաքյալների վրա, նրանք սկսեցին տարբեր լեզուներով խոսել։ Եվ այն լեզուներով, որոնցով որ խոսեցին առաքվեցին այդ երկրները։ Սուրբ Երրորդության նպատակը ո՞րն է, որպեսզի մարդու գործած սխալը, որը կատարվեց դրախտում, վերականգնենք մեր նախկին կերպարը, նախկին փառքերը։

-Հիմա հնարավո՞ր է ինչ-որ մեկին երևա Սուրբ Հոգին, որովհետև ասում են՝ Սուրբ Հոգին երևաց, սկսեց ինչ-որ լեզվով խոսել։

-Դուք խոսում եք մի աղանդի մասին, որը կոչվում է հոգեգալստական աղանդ կամ մկրտականներ և բողոքական ճյուղերից որոշը, որտեղ օգտագործվում է հին հունական միստերիաների գործողությունները Հին Հունաստանում այդ գործողությունները կոչվում էին՝ կատարսիս, որը նշանակում է՝ մաքրվել։ Հավաքվում էին ամֆիթատրոնում և այնտեղ կատարվում էին ներկայացումներ և վերջում կատարվում էր զոհաբերություն, զոհվում էր ցուլը և նույնիսկ դատ էին անում, թե ով զոհեց ցլին և վերջում գտնում էին, որ դանակն է մեղավոր և դանակը նետում էին Էգեյան ծովը։

Այդ ամենը տանում էր դեպի էքստազի վիճակների տվյալ անֆիթատրոնում գտնվող մարդկանց, որոնք վերջում ասում էին, որ իրենք մաքրվեցին։ Ուրեմն ցանկացած աղանդ ունի էքստազ, որոնց ժամանակ ծնոտները սկսում են շարժել, ատամները չխկչխկացնել և իրենց թվում է, թե օտար լեզուներով են խոսում։

-Սուրբ Երրորդությունը շփոթում են բազմաստվածության հետ։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ է նշանակում եռամիասնության մեկ բնությունը։

-Այդ մասին հաճախ խոսում են Եհովայի վկաները, որոնք ասում են՝ այդ ո՞նց է, երեք անձ է, բայց մեկ բնություն։ Հայրը չի գործում առանց Որդու և Սուրբ Հոգու, Որդին չի գործում առանց Հոր և Սուրբ Հոգու և Սուրբ Հոգին չի գործում առանց Հոր և Որդվո, դա մի բնություն է։ Զորավոր, ամենակարող ուժը մինչև այսօր գործում է։ Շատ շատերը գալիս են բուժումներ են ստանում, պսակվում են, մկրտվում են Սուր եկեղեցում։ Ու այն անհնար է դադարեցնել՝ բերելով տարբեր տեսություններ։

Հիմա աշխարհը գնում է հարաբերական մի կրոնի, մանավանդ այս արհեստական բանականության երևույթի հետ, որը գնոստիցիզմի և՛ քրիստոնեության, և՛ բուդդայականության և՛ տոտենիզմի խարնուրդն է։ Դա հենց Բաբելոնն է, խառնակ Բաբելոն, մի կրոն է բերվում, որը չի ճանաչվում, այսինքն այնտեղ չկա հստակ Աստծո գաղափարը։

-Սուրբ Երրորդության ժամանակ նաև սուր վեճեր են եղել հենց քրիստոնյաների շրջանում։ Օրինակ բողոքականները ժխտում են Սուրբ Երրորդությունը։ Ինչքանով է Սուրբ Երրդորդության գաղափարը։

-Հետաքրքիր է, որ երբ բողոքականները եկան Հայաստան, նրանք ամեն ինչ անում էին՝ ապացուցելու, որ իրենք նույնն են մեր եկեղեցու հետ, ընդունում են Սուրբ Երրդրոդությունը, ճանաչում են Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն։ Թե ինչպիսինն են իրենք թող որոշեն իրենք, բայց այդ դիմակավորումն իրենց չի փրկում աղանդ լինելուց։

Կիսվել