Շառլ Ազնավուրին դուրս են գրել հիվանդանոցից. նրա կյանքին վտանգ չի սպառնում
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին դուրս են գրել հիվանդանոցից:
Ազնավուրը տեղափոխվել էր հիվանդանոց այն բանից հետո, ինչ իր տանն ընկել և վնասել էր ձախ ուսը:
Բժիշկները հայտնել էին, որ ուսի հատվածում ճաք կա: Ազնավուրը հիվանդանոցից դուրս է գրվել ձեռքն անշարժացրած վիճակում:
Բժիշկները հայտնում են, որ ձեռքը անշարժ պետք է մնա մինչև մայիսի վերջ: Ազնավուրի կյանքին վտանգ չի սպառնում: