«Աշխատում ենք ջոջերի համար»․ առևտրականները դժգոհ են՝ թուրքերն ավելի լավ են տամոժնիում ճանապարհ դնում, քան՝ հայերը
«Առաջին լրատվական»-ը գրում է․ Մալաթիա տոնավաճառի աշխատակիցներ զրույցում նշեցին, որ մաքսային և հարկային մարմիններում առկա խնդիրներն առայժմ չեն լուծվել:
«Քաշը շատ թանկ է՝ գրամը 3 դոլար, բերում ենք տոննայով քաշ, ավելի շատ մուծում ենք կարգոները, քան մեզ է օգուտ մնում»,- ասացին նրանք:
«Աշխատածը տալիս ենք իրենց՝ ռաստամոժկա, տամոժնի, ավտոբուսի փող, էս-էն՝ էնքան որ հասցնում ենք տունը պահել»,- նշեց առևտրականներից մեկը:
Ինչպես նշեցին տոնավաճառի աշխատակիցները՝ մաքսայինը իրենց շատ է խեղճացնում: «Ոնց որ դառը դատում ես, դատարկ նստում ես», «աշխատում ենք ջոջերի համար», «թուրքերն ավելի լավ են տամոժնիում ճանապարհ դնում, քան թե հայերը, որոնց ձեռը կրակն ենք ընկնում»,- նշում էին տոնավաճառի աշխատակիցները:
Նրանց խոսքով՝ երկար է տևում նաև թղթաբանությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Աղբյուր՝ 1in.am