Աշխատանքներ են տարվում Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթներ կազմակերպելու ուղղությամբ
Աշխատանքներ են տարվում Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթներ կազմակերպելու ուղղությամբ
Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հարցին:
Սակայն նա խոստովանեց, որ տվյալ հարցով ավելի շուտ կապի մեջ են Վրաստանի հետ: «Հայաստանից հոսքը բավարար չէ՝ դեպի Լոս Անջելես ուղիղ չվերթ կազմակերպելու համար:
Շաբաթական մեկ չվերթն արդյունավետ չէ, առնվազն 2-3 չվերթ է պետք:
Պարզապես նրանք հետաքրքրվում են Նյու Յուրքի, մենք՝ Լոս Անջելեսի ուղղությամբ: Տեսնենք, թե այս ամենն ինչի կբերի»,- հավելեց Ռևազյանը:
Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում