Աշխատանքիս վայրում ստիպում են իմ ձայնը տալ Քոչարյանին․ քաղաքացի
Աշխատանքիս վայրում ստիպում են իմ ձայնը տալ Քոչարյանին․ քաղաքացի
Հասարակական գործիչ, Հեղափոխության Պահապաններ նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Քիչ առաջ ֆեյսբուքում գրառման հանդիպեցինք, որտեղ քաղաքացին հայտնում էր, որ աշխատանքի վայրում հորդորել են արտահերթ ընտրություններում քվեարկությունը կատարել ի օգուտ կոնկրետ թեկնածուի, հավելելով, որ դա պետի հրամանն է, իսկ այն չկատարելու պարագայում աշխատակիցը կհեռացվի համակարգից։
Տեղեկացնում եմ, որ անմիջապես արձագանքել ենք, զրուցել եմ այդ քաղաքացու հետ, տեղեկացել եմ միջադեպի մանրամասների վերաբերյալ. հարցով արդեն զբաղվում ենք։ Շուտով կունենանք արդյունքներ։
Կպարզենք, կճշտենք ու մեղավորները անպայման կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Շնորհակալություն եմ հայտնում խիզախ քաղաքացուն, ով չի վախեցել և բարձրաձայնել է խնդրի մասին և պաշտպանել իր իրավունքը՝ “Սեփական Քվեն” տալ իր նախընտրելի թեկնածուին։
Վստահ եղեք, որ Դուք պաշտպանված եք օրենքով և որևէ մեկը չի կարող ձեր վրա ճնշում գործադրել։Միջադեպի հետ կապված զարգացումները պահելու եմ ուշադրության կենտրոնում։
Յուրաքանչյուր Արժանապատիվ Քաղաքացի պիտի իմանա, որ Հայաստանի ապագան նրա ձեռքերում է և նա՛ է որոշում ում ընտրել։
Հայաստանում Ապագա Կա՛»։