Անօգնական ու վիրավոր ձիու տերը` Ռուսաստանից վերադարձել է ու օդանավակայանից անմիջապես եկել է ձիու մոտ
Անօգնական ու վիրավոր ձիու տերը` Ռուսաստանից վերադարձել է ու օդանավակայանից անմիջապես եկել է ձիու մոտ
Երեկ՝ փետրվարի 15-ին, Shamshyan.com-ը տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզում, Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի դաշտամիջյան հատվածում գտնվող վիրավոր ու անօգնական ձիու վերաբերյալ։
Հրապարակումից կարճ ժամանակ անց ձիուն օգնության հասան բնապահպան-լրագրող Նարինե Կիրակոսյանը, «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի տնօրեն Մանուկ Մանուկյանը և որ ամենակարևորն է՝ ձիու տերը։
Նա ևս տեղեկացել էր Shamshyan.com-ից, ով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում և երեկ արդեն վերադարձել է Հայաստան և անմիջապես օդանավակայանից եկել էր ձիու գտնվելու վայրը ու արդեն Մ․ Մանուկյանի և մի քանի քաղաքացիների օգնությամբ նա ձիուն տեղափոխեց նախկին կացարան, որը Զովունիում էր։ Պարզվել է նաև, որ փետրվարի 11-ին, ձիուն հարվածել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա, որի վերաբերյալ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակում փաստաթղթեր են ձևակերպվել։
Արդեն 4 օր էր ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ խնամում էին վթարի հետևանքով աջ ոտքի մասում բաց կոտրվածք ստացած վիրավոր ձիուն։
Պարեկները ֆերմաներից խոտ էին գնում, կերակրում էին ձիուն, քանի որ այն գտնվում էր անօգնական վիճակում, չէր կարողանում անգամ տեղաշարժվել։