Անցել է 25 տարի, այնքան բան ունեմ քեզ ասելու․ Լիլիթ Կարապետյան
Անցել է 25 տարի, այնքան բան ունեմ քեզ ասելու․ Լիլիթ Կարապետյան
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ.
«Անցել է 25 տարի, բայց գնալով անհնարին է դառնում համակերպվել քո բացակայությանը։
Հենց քեզնով է մի ամբողջ ազգ հասկանում, որ անփոխարինելի մարդիկ կան, որ առաջնորդները լինում են հենց քեզ նման, որ հաղթանակը ծնունդ է առել քո տեսակից։ Այնքան բան ունեմ քեզ ասելու, բայց, ցավոք, այսօր միայն կարող եմ ասել՝ ծնունդդ շնորհավոր, իմ Սպարապետ»: