ԱշխարհՏեսանյութ

Անտարկտիդայից Երևանի տարածքից ավելի քան 5 անգամ մեծ սառցալեռ է անջատվել (Տեսանյութ)

Անտարկտիդայից Երևանի տարածքից ավելի քան 5 անգամ մեծ սառցալեռ է անջատվել

Անտարկտիդայից 1270 քառակուսի կիլոմետր մակերեսով հսկայական սառցալեռ է անջատվել, հայտնել է Մեծ Բրիտանիայի Անտարկտիկայի ծառայությունը:

Այն իր մակերեսով ավելի քան 5 անգամ գերազանցում է Երևանի տարածքը:

antarktida saruc

Սառցալեռն անջատվել է Բրանտ շելֆային սառցադաշտից, որտեղ գտնվում է բրիտանական Halley հետազոտական կայանը: Ավելի քան տասը տարի առաջ 150 մետր հաստությամբ սառցադաշտի վրա սկսել են հայտնվել խոշոր ճաքեր։ Ինչպես հաղորդվում է, գիտնականները կանխատեսում էին դրա անջատումը։

Ըստ ծառայության հաղորդագրության ՝ կայանի համար դա վտանգ չի ներկայացնում, քանի որ դեռ 2016 թվականին այն տեղափոխել են մայրցամաքի խորքերը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերին Անտարկտիդայից 314 մլրդ տոննա քաշով սառցալեռ է անջատվել։

Կիսվել