Անվճար փոխարինել տնտեսվարողների ՀԴՄ սարքերը, այլապես իրականացվելու են անհնազանդության ակցիաներ
Անվճար փոխարինել տնտեսվարողների ՀԴՄ սարքերը, այլապես իրականացվելու են անհնազանդության ակցիաներ
Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հաղորդում հանցագործության մասին
Նկարում նոր սերնդի ՀԴՄ սարքն է, որը ունի Պոս տերմինալի ֆունկցիա։ Հենց այս ֆունկցիայի համար մի քանի տարի առաջ ՊԵԿ-ը ստիպողաբար բոլոր տնտեսվարողներին այս սարքը ձեռք բերել հրամայեց։ Բոլորը ստիպված եղան այս սարքի համար 100.000-150.000 վճարել։
Հիմա ԿԲ պահանջով, բանկերը հրաժարվում են այս սարքերի վրա Պոս տերմինալ ակտիվացնել և պահանջում են գնել այլ մոդելի սարքեր, որոնք ներկրվել են արդեն հեղափոխությունից հետո։ Գագիկ Խաչատրյանի ժամանակ ներկրվածները փաստացի դառնում են ոչ պիտանի։
Ինքս երեք սարք եմ ձեռք բերել և ծախսել 450.000 դրամ, հիմա պետք է դրանք գցեմ աղբամանը և ևս 450.000 դրամով ձեռք բերեմ նոր երեքը։
ՀՀ կառավարություն
ՀՀ հատուկ քննչական ծառայություն
ՀՀ Հակակոռուպցիոն Կոմիտե
ՀՀ Գլխավոր Դատախազություն
Սա բացահայտ կոռուպցիա է, ՀՀ բոլոր տնտեսվարողների նկատմամբ բացահայտ կեղծարարություն։
«ԿԱՍԵՑՈՒՄ» Քաղաքացիական շարժումը հորդորում է շատ շտապ այս խնդիրը լուծել՝ ԱՆՎՃԱՐ փոխարինել տնտեսվարողների ՀԴՄ սարքերը։ Այլապես իրականացվելու են անհնազանդության ակցիաներ, համատարած անկանխիկի օրենքի առհամարում և դատական հայցերի մեծ հոսք։
ՀՀ քաղաքացին և տնտեսվարողը քցվելու և տուգանվելու առարկա չեն»։