Անչափ համեղ կոնֆետներ, որոնք շատ հեշտ են պարտաստվում տնային պայմաններում
Անչափ համեղ կոնֆետներ, որոնք շատ հեշտ են պարտաստվում տնային պայմաններում:
Այս համեղ կոնֆետները դուք կարող եք հանգիստ տալ ձեր երեխաներին։ Ի դեպ, այն նաև շատ հեշտ է պատրաստվում և դուք կարող եք անել պատրաստման գործընթացը երեխաների հետ։
Բաղադրատոմսը ներկայացնում ենք ստորև։
Բաղադրիչներ՝
150 գրամ կոկոսի փաթիլներ,
16 հատ նուշ,
200 գրամ խտացրած կաթ,
30 գրամ կարագ։
Համեղ կոնֆետներ պատրաստման եղանակը՝
Կոկոսի փաթիլների ⅓-ը լցնել առանձին ամանի մեջ և առայժմ այն կողքի դնել։ Հետագայում դուք պետք է դրա մեջ թաթախեք պատրաստի կոնֆետները։ Կոկոսի մնացած մասը խառնում ենք խտացրած կաթի հետ, մինչև միատարր զանգված ստանալը։
Դնում ենք այն սառնարանում մի քանի ժամով։ Նուշը հարկավոր է թրջել գիշերը և հետո բովել թավայի մեջ։ Դնում ենք նուշը կոկոսի և խտացրած կաթի խառնուրդի մեջ։
Այնուհետև այն հարկավոր է պատել կոկոսի փաթիլներով։ Թողեք այն մեկ ժամ սառնարանում։