Մամուլ

Եղբորս քայլերն անընդունելի են․ Անուշավան սարկավագը՝ կարգալույծ քահանայի մասին

Այսօր Գյուտի Խաչի տոնին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ Մայր Աթոռում մատուցվել է Սուրբ պատարագ, տեղի է ունեցել քահանայական ձեռնադրություն և օծում:

Պատարագի ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսի թափորի շարքերում քայլում էր նաև կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանի հարազատ եղբայրը՝ Անուշավան սարկավագ Ասատրյանը, որը ծառայում է Մայր Աթոռում:

ABC media-ի հաղորդմամբ՝ հոգևորականներևի հետ զրույցում, անդրադառնալով եղբոր քայլերին, նա անընդունելի է որակել դրանք: