Անոմալ շոգերից մահեր են գրանցվել
Անոմալ շոգերից մահեր են գրանցվել
Իսպանիայում գրանցված օդի արտակարգ բարձր ջերմաստիճանը վերջին հինգ օրում շուրջ 237 մարդու մահվան պատճառ է դարձել: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը:
Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը երկրի շրջանների մեծ մասում բարձրացրել է եղանակային վտանգի մակարդակը դեղինի (վտանգավոր) և նարնջագույնի (խիստ վտանգավոր):
Օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 45 աստիճանի ըստ Ցելսիուսի: