«Աններելի է շնորհակալ չլինելն ու չգնահատելը մի մարդու, ով նվիրել է իր ողջ կյանքը մեր երգարվեստին»․ Հռիփսիմե Հակոբյան
Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը անդրադառնալով Երգի պետական թատրոնի լուծարմանը՝ ինստագրամի իր էջում լուսանկար է տեղադրել Արթուր Գրիգորյանի հետ և գրառել․
«Աններելի է շնորհակալ չլինելն ու չգնահատելը մի մարդու, ով նվիրել է իր ողջ կյանքը մեր երգարվեստին՝ կերտելով սերունդներ: Երգի Պետական թատրոնը բոլորիս տունն է, սկիզբը…»։
Այս թեմային անդրադարձել է նաև Ավետ Բարսեղյանը, կոչ անելով «Հայաստանին» սթափվել ու հասկանալ հարցի լրջությունը։