Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ
Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ
Ազգային ժողովն այսօր նոր գլխավոր դատախազի ընտրեց: Այդ պաշտոնում խորհրդարանական մեծամասնությունը առաջադրել էր Աննա Վարդապետյանի թեկնածությունը։
107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 70-ը և բոլորը «կողմ» են քվեարկել Վարդապետյանի թեկնածությանը։
70 կողմ, 0 դեմ ձայնով Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ:
Նա պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 15-ի՝ Ազգային ժողովի հատուկ նիստում։
Տեսանյութը ստորև