Աննա Հարությունյանը տոնում է 30-ամյակը. դերասանուհու լուսանկարներն ԱՄՆ-ից
Դերասանուհի Աննա Հարությունյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը։ Աննան բոլորում է 30 տարին։ Դերասանուհին ծննդյան օրը նշում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ուր մեկնել է տոնական օրերին։
Հունվարի 24–ին ԱՄՆ–ում կկայանա Միքայել Պողոսյանի «Լորիկ» ֆիլմի պրեմիերան, որտեղ իր մասնակցությունն ունի նաև Աննա Հարությունյանը։
2017 թվականից Աննան աշխատանքային դադար է վերցրել և մեկնել Մոսկվա՝ ուսումը շարունակելու Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում։ Վերջերս Աննան նկարահանեց իր ֆիլմը, որը նաև նրա դիպլոմային աշխատանքն է։
Աղբյուր՝ tert.life.am