Աննա Հակոբյանի 6 հաջողված կերպարները (Լուսանկարներ)
Աննա Հակոբյանի 6 հաջողված կերպարները (Լուսանկարներ)
2018 թվականին Հայաստանի Հնարապետությունում կատարված իշխանափոխության արդյունքում, որը հայտնի է որպես` թավշյա հեղափոխություն, տեղի ունեցան բեկումնային իրադարձություններ: Իշխանության գլուխ եկավ Նիկոլ Փաշինյանը, իսկ առաջին տիկին դարձավ` Աննա Հակոբյանը:
Որքան հաճելի, նույնքան էլ բարդ և պատասխանատու է առաջին տիկնոջ կարգավիճակը: Լինել խնամված և կանացի, կրել համեստ հագուստ, աչքի ընկնել նրբաճաշակությամբ:
Չնայած հաճախ հնչող քննադատություններին, Աննա Հակոբյանին հաջողվել է իր նրբությամբ և կանացիությամբ գրավել սեփական ժողովրդին, վայելել նրանց սերն ու համակրանքը:
Bavnews.am-ը ներկայացնում է Աննա Հակոբյանի 6 հաջողված կերպարները.
1․ Գրեթե բոլորի կողմից միանշանակ ընդունվեց Աննա Հակոբյանի դասական հագուստը, որը նա կրում էր Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում: Նա հայկական պատվիրակության հետ այցելել էր Տրետեկովսկու թանգարան:
2. Դրան հաջորդեց նրա` Ռուսաստանում հայկական համայնքի կանանց հետ
հանդիպումը:
3. Աննա Հակոբյանի գեղեցիկ լուքերից է նաև ԱՄՆ-ում և Ֆրանսիայում ՝ նախագահների հանդիպման ժամանակ կրած հագուստը:
4. Աննա Հակոբյանին շատ սազում է սպիտակ գույնը, նա դրանով, ըստ հասարակության լայն շերտի, ստանում է բարի տիկնոջ կերպարանք:
5. Աննա Հակոբյանը քաջալերում է կրել հայկական արտադրության հագուստ։ Այս նկարում նա կրում է Տերյան մշակութային տան մոդելավաորած հագուստը, որը նրան շատ է սազում:
6. Աննա Հակոբյանը Ժնևում գրում էր “JUST BLAC”-ի հագուստ, որը շատ էին հավանել հայկական համայնքի ներկայացուցիչները: