Տասից ավել վկա կա․ երկաթյա ջահն ընկել է Աննա Հակոբյանի օգնականի գլխին
Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է Աննա Հակոբյանի օգնական Ստելլա Սարուխանյանի ֆեյսբուքյան էջից։
«Ձեր օգնության եւ խորհրդի կարիքն ունեմ հարգելի փաստաբան ընկերներ: Ցանկանում եմ հայց ներկայացնել Ֆաստ բանկի Fast Bank դեմ:
Երեկ գնացի Ֆաստ բանկի Էրեբունիի մասնաճյուղ, վճարում ունեի կատարելու: Դռնից ներս մտա, երկու քայլ առաջ գնացի, և առաստաղից պոկվեց երկաթե, ծանր ջահը և շատ ուժեղ հարվածեց գլխիս: Ինձ թվաց երկրաշարժ է:
Գլխապտույտ ունեցա, նստեցի, բարեհամբույր աղջիկը ջուր ու վալերիանկա բերեց, մի քիչ ուշքի եկա, վճարումս կատարեցի ու գնացի տուն: Երեկոյան շատ վատ էր ինքազգացողությունս, ցավազրկողներով լուսացրեցի գիշերս և ես, բժշկի գնալ չսիրողս, գնացի բժշկի:
Պարզվեց ուղեղի ցնցում եմ ստացել և 10 օր սիստեմա պետք է ընդունեմ, հրաժարվեցի սիստեմայից, ու դեղային բուժում նշանակեց բժշկուհիս:
Որոշմանս պատճառներից մեկը բանկի անտարբեր կառավարիչն էր, ով իրեն նեղություն չտվեց, գար գոնե ձևական ներողություն խնդրեր, իսկ մյուս, ավելի կարևոր պատճառը, որ հարգեն հաճախորդների իրավունքները, և թեժ աշխատանքային ժամերին նման վտանգավոր աշխատանքներ չկատարեն:
Տեսագրությունն առկա է, տասից ավել վկա կա, ովքեր նույնպես սարսափած ու վրդովված էին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ստելլա Սարուխանյանը: