Մամուլ

Աննա Հակոբյանի ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը.

«Ես շատ երկար ընկերություն եմ արել Ռիտա Սարգսյանի հետ, երկար տարիներ աշխատել եմ նրա «Նվիրիր կյանք» հիմնադրամում, ընթանում էր հետաքրքիր, անհրաժեշտ և արդյունավետ աշխատանք: Ռիտա Սարգսյանի շուրջ միշտ եղել են բարձրաստիճան կանայք: Այդ պալատական կանայք ստվերի նման հետևում էին նրան՝ հաճոյախոսություններ անելով:

Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո, որին ես աջակցում էի, այդ կանայք ինձնից երես էին թեքում, խոսում էին իմ մեջքի ետևում, քրտինքով էին պատվում ու դողերոցքի մեջ էին ընկնում իմ ներկայությունից:

Մեկ անգամ ես ցուցադրական վեր կացա սեղանից ընթրիքի ժամանակ, որին ինձ հրավիրել էր Ռիտա Սարգսյանը: Ես այդ կանանց համար դարձա անընդունելի, սակայն չէի մտածում և չէի ընկճվում: Նրանց հետ ինձ ոչինչ չէր կապում, մենք տարբեր բևեռներում ենք միշտ էլ եղել, իսկ Ռիտա Սարգսյանի հետ ես շարունակում էի շփվել մինչ նրա լուսավոր օրերի ավարտը:

Աննա Հակոբյանի ընդունելության ժամանակ պատահմամբ տեսա այդ ստախոս կանանց մեծ մասին, նրանց երեսներին կարելի էր տեսնել միայն բուռն հիացմունք և էյֆորիա, քանի որ հայտնվել է երկրպագման նոր կուռք:

Թագուհին մահացել է, կե՛ցցե Թագուհին:

Հիշատակդ վառ, իմ սիրելի Ռիտա Սարգսյան: Հանգչեք խաղաղությամբ, և փառք Աստծո, որ չեք տեսնի այս անաստվածությունը»,- գրել է Արևշատյանը։

Կիսվել